Միլիոնավոր մարդկանց բջջային հեռախոսներ կարող են դառնալ հաքերների հարձակման զոհ SIM քարտերի պատճառով: Այս բացահայտումը կատարել են տեղեկատվական անվտանգության մասնագետ Կարստեն Նոլը Security Research Labs կազմակերպությունից:
Ինչպես հաղորդում է BBC գործակալությունը նա գտել է մեթոդ, որի միջոցով հնարավոր է ստանալ բջջային հեռախոսների նույնականացման կոդ` ուղղարկելով հեռախոսին հաղորդագրություն բջջային կապի օպերատորի տեսքով:
Մեծամասամբ այդպիսի կապը արգելափակվել է այն բանից, որ օպերատորի անունից հաղորդագրությունը կեղծ է համարվում: Սակայն մեկ չորրորդի դեպքում հաղորդագրությանը պատասխան է եկել սխալի մասին, որի մեջ նշված է եղել նաև կոդի ծածկագրված տարբերակը:
Ինչպես հաստատում է Նոլը, եթե նախկինում կոդավորման համար օգտագործվում էր DES(Digital Encryption Standard) համակարգը, որը մշակվել էր 1970-ականներին, ապա այժմ յուրաքանչյուր կոդ կարելի է կոտրել մի քանի րոպեի ընթացքում համակարգչի օգնությամբ:
Դրանից հետո բջջային հեռախոսի մեջ անցնում է վիրուս, որը հնարավորություն է տալիս լսել յուրաքանչյուր զանգ, գողանալ փողեր հաշվեհամարից, ինչպես նաև հայտնաբերել հեռախոսի տիրոջ տեղը:
Նոլի տվյալներով այդպիսի վտանգի են ենթարկված 500-750 մլն մարդ, հատկապես այն երկրներում, որտեղ տարածված են բջջային հեռախոսները:
Մասնագետը արդեն իր եզրակացությունները հանձնել է GSM օպերատորների միջազգային ասոցիացիային(GSMA): Մանրամասն քննելուց հետո այնտեղ պատրաստվում է հրապարակել խորհուրդներ բջջային կապերի այն օպերատորների համար,որոնք SIM քարտերը ենթակա են կոտրանքով գողության: