Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Veles Human Rights NGO-ն հաշվել էր Քոչարյանի նախագահության ժամանակ Քաղաքացիական ավիացիայի պետ աշխատած Հովհաննես Երիցյանի կարողությունը, որը գերազանցում էր 3 միլիոն դոլարը։
Ընդ որում, ոչ միայն հաշվել էր ու սահմանափակվել օրինակ ֆեյսբուքում գրառում անելով, այլև մի քանի հաղորդումներ են ներկայացվել հանցшգործության մասին, այդ թվում և ապօրինի հարստացման վերաբերյալ։
Ի՞նչ է արել դատախազությունը․ կարճել է բոլոր գործերը։ Ի՞նչ է արել Վելես ՀԿ-ն․ բողոքարկել է կարճման որոշումները։
Կրկին ուշադրություն․ մեր իմացած կոռումպացված դատարանները հաստատել են, որ քրեшկան գործերի կարճման որոշումներն ապօրինի են եղել․ գործերը հետ են ուղարկել քննության։
Ի՞նչ է արել դատախազությունը․ կրկին կարճել է քրեшկան գործերը։ Հիմա հարց․ ո՞վ է հարվածում այս իշխանությանը թիկունքից․ դատարաննե՞րը, թե՞ դատախազությունը։
Պարզ է չէ՞, որ այդ կարճման որոշում կայացնողները առատորեն պարգևատրվել են 3 միլիոն դոլար կարողություն ունեցող նախկին չինովնիկի կողմից։ ԱԱԾ-ն տեղյակ չի՞․ տեղյակ է։ Ի՞նչ է անում․ ոչի՛նչ։
Այս մասին Marina Poghosyanը բարձրաձայնում է սկսած 2014-ից և շարունակում է պայքարել նաև հետհեղափոխական երկրի դատախազության ապօրինությունների դեմ։
Նաև սրա համար է, որ Պահանջում ենք Գլխավոր դատախազի հրաժարականը։ Ու ոչ միայն գլխավորինը, այլև իր քավոր-սանիկ-մեծ ընտանիք խմբավորմանը։
Բայց մենք միայն մի անուն գիտենք՝ Քոչարյան։ Հարակից հանցագործները պլստում են, քանի որ ո՛չ հանրությունն է ուշադրություն դարձնում, ո՛չ իշխանությունը։