Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է օգտատեր Արշակ Սարգսյանի գրառմամբ և դրան կից գրել է.
«Այսպիսի բաներ, տիկնայք եւ պարոնայք։ Սա էլ է Հայաստանը։ 400 «սրտիկ» ու «լայք» կա այս գրառման տակ»։
Նշենք, որ օգտատերը մասնավորապես գրել է.
«Ես, Արշակ Սարգսյանս , պատասխանատու հայտարարում եմ, որ պատրաստ եմ գրավադրել իմ սեփական
մեքենան , որպեսզի իմ լուման ունենամ ՀՀ երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ազատության գործընթացում:
Հանուն մեր երկրի պետականության»: