Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր վերջին՝10-րդ տեսաուղերձի ժամանակ բացահայտեց, որ նա ևս ենթարկվել է Նիկոլ Փաշինյանի շանտաժին...Ըստ Մինասյանի, դրա գինը եղել է Նիկոլի ընտանիքին պատկանող "Հայկական Ժամանակ " թերթի ամսական չվաճառված օրինակների ֆինանսավորումը, որպեսզի Նիկոլենք չունենան թերթային "վազվռատ"...


Զարմանալի է, բայց Միքայելի բացահայտումն այս պատմության հետ կապված՝ ընդամենը շանտաժն էր... Բավական երկար ժամանակ է, ըստ Գյումրիում տարածված լուրերի, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հաճախորդն է եղել, քանի որ նրա ընտանիքին պատկանող "ՀԺ" թերթը "վազվռատ" չի ունեցել խմբագրություն և այդ ամենն արվել է Միքայել Մինասյանի մտերիմ ընկերոջ և Սերժ Սարգսյանի "լյուբիմչիկ", հայտնի գործարար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սահակյանի միջոցով, ով, ի դեպ, այժմ վերահսկում է գործող իշխանությունների "սրտի" գործածար Խաչատուր Սուքիասյանից 2008 թ-ից հետո "խլված" բիզնեսները և ում նաև պատկանում է "Պրես Ստենդ" ՍՊԸ-ն, որի կրպակներում էլ վաճառվում է գրեթե ամբողջ տպագիր մամուլը, այդ թվում նաև այժմյան օֆիցիոզ "ՀԺ"-ն...


Ավելին, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նույն Արման Սահակյանը, չնայած նրան, որ եղել է Շիրակի մարզում նախկին նախագահի ֆավորիտը, այժմ էլ շատ լավ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ... Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է պատկերացնել, թե ինչու են այդ հարաբերությունները շատ լավ...
Հ.Գ. Ամեն դեպքում, ըստ բազմաթիվ խոսակցությունների և հրապարակումների , "ՀԺ"-ի "անվազվռատ" աշխատելը նորություն չէր շատերի համար...Բայց նորություն էր դրան հասնելու ձևը՝ շանտաժը...


Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/673671223477893