Այսօր վաղ առավոտյան ոստիկանական մեքենաներով քաղաքապետարանի շենքի դիմացից բերման ենթարկեցին 3 ակտիվիստների:
YerevanNews.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են ակտիվիստին տանում ոստիկանական մեքենայով: Այս պահի դրությամբ մեծաքանակ թվով ակտիվիստներ գտնվում են Կենտրոն ոստիկանական բաժանմունքի շենքի մոտ, որտեղ ոստիկանության հետ բախումներ են տեղի ունենում: Մեր թղթակցի փոխանցմամբ ոստիկանները պատ են կազմել և չեն թողնում առաջ շարժվել: Ակտիվիստները պահանջում են ազատ թողնել բերման ենթարկվածներին: