Իտալիայի ոստիկանության հատուկ ջոկատների աշխատակիցները Նեապոլում հատուկ գործողության ընթացքում ձերբակալել են մաֆիայի 23 անդամի: Այս մասին հայտնում է Pravda.ru` հղում կատարելով տեղական լրատվամիջոցներին:
Աղբյուրի տվյալներով Նեապոլի արվարձաններից մեկում տեղի ունեցած հատուկ գործողության մեջ ներգրավված է եղել 200 ուժայիններ, ինչպես նաև ոստիկանական ուղղաթիռ: Ձերբակալվածները, որոնք ենթադրաբար կապ ունեն քրեական խմբավորում «Կամորայի» հետ, մեղադրվում է թմրանյութերի տեղափոխման և իրացման մեջ: