Բարսելոնան համաձայնության է եկել Խերարդո Մարտինոյի, ով պետք է առաջիկա երկու մրցաշրջանի ընթացքում լինի ակումբի գլխավոր մարզիչը: Չնայած համաձայնությանը, վերջինս դեռևս չի ստորագրել իր պայմանագիրը: Այս մասին նշում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Բարսելոնա  նրա թռիչքի ժամանակացույցը, նրա կողմից պայամանագրի ստորագրումը և պաշտոնական ներկայացումը կհայտարարվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:

Խերարդոն Մարտինոն, ով հայտնի է Tata կեղծանունով ծնվել է Ռոսարիոյում(Արգենտինա) 1962 թվականի նոյեմբերի 20-ին: Նա Հարավ Ամերիկյան ֆուտբոլի մեծ փորձ ունի, սկզբում որպես ֆուտբոլիստ, իսկ այնուհետև նաև որպես մարզիչ: Նրա վերջին ակումբը եղել է արգենտինական Newell’s Old Boys,որը 2013 թվականին դարձավ Արգենտինայի առաջնության հաղթող:

Մարտինոն կդառնա Բարսելոնայի պատմության մեջ չորրորդ արգենտինացի մարզիչը Ռոկե Օլսենից, Հելենիո Հերերաից և Սեզար Լուիս Մենոտիից հետո: