Կրկին բախումներն են տեղի ունեցել «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ժամանակ:
Ականատես-ակտիվիստները YerevanNews.am-ի թղթակցին պատմել են, որ «Երևանտրանս» ՓԲԸ-ի կողմից ուղարկված անձինք վեճ են հրահրում: Դրանցից մեկի ժամանակ վեճ է տեղի ունեցել ատիվիստի և այդ անձանց միջև, և վերջինս հարվածել է ակտիվիստին:
Ակտիվիստները պատմում են, որ ոստիկանները ժամանել են միայն վեճի ավարտից հետո և չեն ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ նրանց բերման ենթարկելու ուղղությամբ: Ակցիայի վայր է ժամանել նաև քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: