«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած տարի ՊԵԿ-ը Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վերաբերյալ մոտ 1 միլիարդ դրամի ակտ էր կազմել։ «Նաիրի ինշուրանսի» կողմից այս դատական ակտը չէր բողոքարկվում մինչև վերջին պահը։ Սակայն նախօրեին բողոքարկման համար նախատեսված ժամկետի վերջին օրվա վերջին րոպեներին «Նաիրի ինշուրանսը» դատի է տվել ՊԵԿ-ին։
Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը թերևս ոգևորել է Քոչարյան ընտանիքին, լրացուցիչ վստահություն է տվել, և նրանք անցել են հակահարձակման»։
Մանրամասները՝ թերթի համարում։