«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլն ասում է ապրիլին բոլորին տուն էինք ուղարկել և 74000 մարդ (թվերը մոտավոր են) գործազուրկ էին, սակայն մայիսին թույլ տվեցինք աշխատել ու 50000-ը վերադարձան աշխատանքի և դա մեծ ձեռքբերում է։ Էնքան մեծ ձեռքբերում, որ մարդը լայվ է մտնում ու իր ու մեր կյանքից 10 րոպե ծախսում էդ աշխարհացունց լուրը ժողովրդին բաշխելու վրա։
էն, որ վարսավիրը վերադարձել է իր աշխատանքին, դա համարվում է ձեռքբերում։ Ձեռքբերում...: Չգիտեմ, իրոք չգիտեմ, ոնց են էս մարդուն համոզում, որ դա ձեռքբերում է։ Ու էնպես են համոզում, որ ինքն էլ սկսում է մեզ համոզել։ Կամ իրեն չեն համոզում, ուղղակի ինքը որոշում է, որ սա լավ առիթ է լապշա կախելու։ Հետաքրքիր է՝ ինչ էր անելու էդ վարսավիրը, բացի էն, որ կարանտինը մեղմացնելուց հետո պիտի կտրեր երկու ամիս տանը մնացած ժողովրդի մազերը։
Ախր, կանգներ, ասեր` ամենաշատը տուժած զբոսաշրջության ոլորտի մարդկանց վերապրոֆիլավորելու համար էսքան ջանք ենք թափել ու էս արդյունքն ենք ստացել, ասեի` ապրեք։ Ասեր` էսքան եռակցողի պահանջ կար ու էսքան զոդող ենք պատրաստել ու դրա հաշվեն աղետի գոտու էսքան շենք ժամանակից շուտ հանձնվելու է շահագործման. ասեի` ապրեք...
Արա, բայց որ ձեր կողմից արգելք դրված պայմաններում (ընդ որում` տեղին ու հիմնավորված) տանը նստած մարդիկ ձեր թույլտվությունից հետո դուրս են եկել իրենց սովորական գործին, էդ ինչ մի սենսացիա էր ու ձեռքբերում...: Թե դրանով ուզում եք մեռելների թիվը արդարացնենք` էդպես էլ ասեք։ Ասեք` մեր վրա ընդամենն էսքան մեռել նստեց էսքան մարդկանց աշխատելը:
Այ, սրա համար չեմ ուզում մտնել էս անտեր «Ֆեյսբուք»-ը։ Տասը րոպե նայելու վրա ծախսեցի, տասը րոպե էլ էս անիմաստ տեքստի, որը ոչ մեկին ոչինչ չի տալու, բացի ինձ պիցայակեր հռչակելու դառը փորձերը։
Ոչ խոսելով է լինում, ոչ լռելով..»: