Իտալական Նապոլին հնարավոր է մոտական ժամանակներս կնքի համաձայնագիր Մադրիդի Ռեալի հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ:

Ինչպես նշում է AS-ը Նապոլին և Ռեալը արդեն համաձայնության են եկել տրանսֆերի մասին, որը իտալացիներին արժեցել է 37 մլն եվրո:

Անձամբ Իգուաինը Իտալիայում ստանալու է տարեկան 6 մլն աշխատավարձ, ինչը մեկ միլիոնով ավելի բարձր է քան իր նախկին ակումբում էր:

Հիշեցնենք, որ Իգուաինին ցանկանում էր ձեռք բերել նաև Յուվենթուսը և Արսենալը, սակայն նրանց առաջարկները կազմել է 22 և 28 մլն եվրո համապատասխանաբար: