Twitter միկրոբլոգի հիմնադիրներից Բիզ Սթոունը առաջարկել է Facebook սոցիալական ցանցում մտցնել վճարովի գրանցում: Այն ինչպես նշել է Սթոունը աշխարհում ամենախոշոր սոցիալական ցանցին կբերի նշանակալի հավելյալ եկամուտ:

 Twitter-ի համահիմնադիրի գաղափարը կայանում է նրանում, որպեսզի ամսական օգտատերերից գանձվի գումար, ովքեր կցանկանան մուտք ունենալ ցանցի հատուկ գործառույթներին: Ամենակարևոր առավելություններից մեկը լինելու է գովազդի բացակայությունը:

 Բիզ Սթոունի խոսքերով գրանցման գումարը կարող է կազմել ամիսը շուրջ տաս դոլար: Նա նշել է, որ եթե վճարովի ծառայությունների անցնի Facebook-ի օգտատերերից 10 %-ը, դա սոցիալական ցանցին կբերի ամսական միլիարդ դոլարի եկամուտ:

Որպես օրինակ Twitter-ի համահեղինակը նշել է Pandora օնլայն ռադիոն, որի համար վճարովի գրանցումները ամենաակտիվ կերպով աճող եկամուտի աղբյուրն է: Վճարի դիմաց ռադիոն առաջարկում է ազատվել գովազդից: Facebook-ում գովազդային հայտարարությունները և բաներները գործնականում կարելի է ասել անօգուտ են:

Նշենք, որ Facebook-ի գլխավոր էջում նշվում է, որ ծառայությունը անվճար է և «միշտ լինելու է այդպես»: Ներկայումս աշխարհում հաշվում է մեկ միլիարդից սոցիալական ցանցի օգտատեր: