Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դասական Հին Երևան, որը դեռևս կա. Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյան եղբայրների առանձնատունը Հանրապետության փողոցում: Կառուցվել է 1905թ., գտնվում է նախկին կինո «Երևանի» հարևանությամբ: Առանձնատանը կից գործել է Տեր-Ավետիքյանների մետաղագործական-մեքենաշինական գործարանը: Արխիվային լուսանկարը՝ 1920-ականների»: