ՆԱՍԱ տիեզերական գործակալությունը հրապարակել է Երկրագնդի և Լուսնի նկարները` կատարված Cassini ապարատի միջոցով 1.5 միլիարդ կմ հեռավորությունից Սատուրնի և Մերկուրիի մակերևույթից: Հաջողված անկյունի պատճառով հաջողվել է ստանալ բարձր որակի հազվադեպ նկարներ:
ՆԱՍԱ ամերիկայն տիազերական գործակալությունը հրապարակել է Երկրագնդի եզակի լուսանկարներ Սատուրնի և Մերկուրիի ուղեծրից: Նկարների որոշ մասը հաջողվել է ստանալ Cassini ապարատի վրա տեղադրված տեսախցիկի շնորհիվ, որը գտնվում է Սատուրնի ուղեծրի վրա Երկրից մեկ ու կես միլիարդ հեռավորության վրա, իսկ մյուս մասը Messenger կայանի միջոցով Մերկուրիի ուղեծրից մեր տիեզերքից 98 մլն կմ հեռավորությունից: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:
«Մեր տիեզերքի այս լուսանկարները ստացվել են մեկ օրվա ընթացքում և վկայում է մոլորակի ուսումնասիրության մեջ կատարված հիանալի տեխնիկական ձեռքբերումների մասին»,- հայտարարել է Messenger ծրագրի գլխավոր հետազոտող Շոն Սոլոմոնը:
Լուսանկարներում երկրագունդը և բնական արբանյակը երևում են որպես երկու պարզ լուսավոր կետ: Երկրագունդը ծաշոր բաց կապույտ գույնի է, իսկ լուսինը ոչ մեծ սպիտակ գույնի: Ներկայումս այս լուսանկարները համարվում են տիեզերքից կատարված ամենահաջողվածները: