Բրիտանական BBC News-ն ռեպորտաժ է պատրաստել է Հայաստանի վերաբերյալ։ Ռեպորտաժում նշվում է, որ Հայաստանը Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրի՝ օրական վարակվածների հարյուրավոր նոր դեպքերով։
Մեկնաբանը ներկայացնում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ, որն ինքն էլ վարակվել էր կորոնավիրուսով, մեծանում է քննադատությունը վիսուսի դեմ պայքարը տապալելու համար «Սակայն իշխանություններն ասում են՝ երկիրն իրեն չի կարող թույլ տալ ևս մեկ լոքդաուն»։
BBC-ի տարածաշրջանային թղթակցի ռեպորտաժը պատմում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նա ուղիղ եթերում տեղեկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում ընդամենը 3 ազատ տեղ կա։
Ռեպորտաժում անդրադարձ կա նաեւ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին, ինչից հետո վերջինս ազատվեց իր պաշտոնից։ Այս համատեքստում նշվում է, որ Արտակ Դավթյանի հետ կապված այս դրվագից շատ քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվել, որ կառավորությունը համավարակին լուրջ չի վերաբերվում։
«Հաջորդ օրը վարչապետը աշխատանքից հեռացրեց գեներալին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, բայց դա չգոհացրեց Հայաստանի քաղաքական ընդդիմությանը, որը պահանջեց ամբողջ կառավարության հրաժարականը համավարակի դեմ պայքարը ձախողելու համար»,- մեկնաբանում է թղթակիցը՝ ներկայացնելով կադրեր ԲՀԿ-ի առաջնորդ գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ վերջին օրերի իրադարձություններից։
BBC News-ը ներկայացրել է, որ Հայաստանում վարակակիրների թիվը 1 միլիոն բնակչի հաշվով աշխարհում ամենաբարձրերից է։ Սրա վերաբերյալ մենկնաբանություն է տվել «Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարն աղետալի էր, նրանք ամբողջությամբ ձախողել են այն, եւ այդ պատճառով Հայաստանը հայտնվել է ամենավատ վիճակագրություն ունեցող երկրների շարքում։
Թղթակիցը ներկայացնում է, որ Հայաստանը ապրիլին բացեց բիզնեսները, մինչ կորոնավիրուսի վարակման դեպքերը շարունակում էին աճել, այդ ամիս տնտեսությունը կրճատվեց 17 տոկոսով, եւ կառավարությունն ասում է, որ պարզապես չեն կարող եւս մեկ լոքդաուն թույլ տալ։ Իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություն է տվել նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ « եթե մենք ամիսներ, տարիներ շարունակ փակ պահենք մեր սահմանները, բիզնեսները, մենք այլ պատճառներից կմահանանք»։
Ռեպորտաժը թղթակիցը եզրափակում է ասելով, որ երկու տարի առաջ Փաշինյանն իշխանության եկավ ժողովրդի հեղափոխության շնորհիվ և հիմա՝ իր կառավարման ամենամեծ փորձության ժամանակ նա կրկին հույսը դնում է ժողովրդի վրա, որպեսզի օգնեն իրեն պայքարել վիրուսի դեմ։