Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձ կատարեց ընդունելության քննությունների կարգին: Նա վերահաստատեց, որ այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դիմորդները բուհեր կընդունվեն 1 քննությամբ: Նախարարի խոսքով` հավասար միավորներ ստանալու դեպքում հաշվի կառնվեն մի շարք այլ բաղադրիչներ՝ օլիմպիադաների մասնակցությունը, մասնագիտական առարկաներից դպրոցում ստացած գնահատականները և այլն:
Միասնական քննությունները կսկսվեն հուլիսի 2-ից:
Հուլիսի 2` Օտար լեզուներ
Հուլիսի 4՝ Հայոց պատմություն, Քիմիա, Աշխարհագրություն
Հուլիսի 6` Մաթեմատիկա
Հուլիսի 8` Հայոց լեզու և գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա
Նախարարը դիմորդներին հորդորեց ուշադիր լինել իրենց էլեկտրոնային փոստերին, որպեսզի տեղեկություն ստանան, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը:
Արայիկ Հարությունյանը նաև կոչ արեց, որ դիմորդները չգան իրենց ազգականնների, հարևանների, բարեկաների հետ. մարդկային կուտակումներ տարածքում չպետք է լինեն:
Մանրամասները` տեսանյութում: