«Բնիկն Արգիշտին էր, քաղքենի իմ գեղցիներ. Դուք ի՞նչ բնիկ». Հայկ Մանասյանի կոշտ արձագանքը
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրելէ.
«Պահոոոոո։
Փաստորեն կան ինչ որ ԲՆԻԿ երևանցիներ ու ՈՉ Բնիկ երևանցիներ։ Եկվորներ՝ վիձիշ լի։ Քոչվորներ, եթե չարացած արտահայտվենք։
Սա իմ մտքերը չեն, քավ լիցի։ Էսպես հանդես եկող, ինչ որ կապույտ արյունով հատուկ խավ կա ՀԻՆ ու ԲՆԻԿ երևանցիների։
Բարեբախտաբար Ես երևանցի չեմ, ու կարող եմ այս ԲՆԻԿՆԵՐԻՆ մի հարց ուղղել։
Տղերք, էն Կապույտ մզկիթը ո՞ր մեկիդ պապուց է ժառանգություն մնացել։
Կամ եթե էդքան բնիկ եք, խի՞ եք Էրեբունի ամրոցը, Վարդաշենն ու Նուբարաշենը թողել, եկել Օպերայի կողքուկուշտը ապրում։
Բնիկն Արգիշտին էր, քաղքենի իմ գեղցիներ։
Դուք ի՞նչ բնիկ»։