ԽՈՅԵՐ
Սիրելիի հետ հարաբերություններում պետք չէ լինել ծայրահեղ: Զգուշորեն մոտեցեք ստեղծված իրավիճակին եւ փորձեք դրական ելք գտնել:
ՑԼԵՐ
Դուք պետք է շնորհակալ լինեք ձեր սիրելիին, իսկ թե ինչի համար` որոշեք ինքներդ:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Դուք կցանկանաք թերթել ձեր կյանքի էջերն ու ամեն ինչ նորից սկսել: Միգուցե ձեզ հետ միասին ձեր նոր կյանք մտնի նաեւ ձեր սիրելին, իսկ միգուցե` ոչ:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այս շաբաթ ձեզ համար միեւնույն կլինի, թե հասարակությունն ինչ կմտածի ձեր եւ ձեր սիրելիի մասին: Ձեզ համար ձեր երջանկությունն ավելի կարեւոր է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Եթե դուք ցանկանում եք ինչ-որ բան ստանալ ձեր սիրելիից, ապա չարժե հույսը դնել նրա խղճի վրա:
ԿՈՒՅՍԵՐ
Սիրելիին շատ դժվար կլինի ձեզանից ինչ-որ բան խնդրել, քանի որ նա կկարծի, թե այդ կերպ լրացուցիչ խնդիրներ կառաջացնի ձեզ համար:
ԿՇԵՌՔՆԵՐ
Դուք շատ կցանկանաք հայտնվել ապագայում եւ տեսնել, թե ինչ է սպասվում ձեզ եւ ձեր սիրելիին: Աստղերը հուշում են ապրել ներկայով:
ԿԱՐԻճՆԵՐ
Սիրելին արկածային պատմության մեջ հայտնվելու ցանկություն կունենա: Ձեզ մնում է կամ միանալ նրան, կամ չխանգարել:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր սիրելիին բավականին դժվար կլինի կռահել ձեր ցանկությունները, թեեւ ձեր կարծիքով դրանք ակնհայտ կլինեն:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին կօգնի ձեզ ազատվել հոգեբանական որոշ խնդիրներից, որոնք վաղուց են առկա ձեր կյանքում եւ խանգարում էին ձեզ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Ոչ մի ուժ չի կարողանա տանից դուրս բերել ձեզ, իսկ եթե անգամ կարողանա, ապա շատ կփոշմանի:
ՁԿՆԵՐ
Սիրելին ձեր աջակցության կարիքը կզգա, ընդ որում` ոչ միայն բարոյական: Օգնեք նրան ոչ միայն խոսքով, այլեւ գործով: