Ռուսաստանի քննչական կոմիտեն ավարտեց Խաչատուրյան երեք քույրերի կողմից հոր սպանության գործով լրացուցիչ քրեական հետաքննությունը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Արդյունքում, արդեն իսկ առկա 25 հատորներին ավելացվել է ևս երեք նոր հատոր:

Նշվում է, որ աղջիկներն արդեն ուսումնասիրել են գործի նյութերը և շուտով կուղարկվեն Գլխավոր դատախազություն`մի խումբ անձանց կողմից դավադրաբար կատարված սպանության փաստի մեղադրական եզրակացությունը հաստատելու համար:


Միևնույն ժամանակ, պաշտպանությունը համոզված է, որ աղջիկները պաշտպանել են իրենց կյանքը՝ հոր կողմից ոտնձգություններից: Փաստաբանի խոսքով՝ հենց սա է ցույց տվել լրացուցիչ քննությունը:

Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մեջ: 2018 թվականի հուլիսի 28-ին երեք աղջիկները ձերբակալվել են։ 2019 թվականի հունիսի 14-ին հետաքննությունը նրանց վերջնական խմբագրմամբ մեղադրանք առաջադրեց՝ սպանություն: