Մի տարվա ընթացքում 1200000 դոլար կաշառք՝ պարգևավճարի անվան տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ-ական գործիչ Բագրատ Եսայանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Բա 2 տարի առաջ մատուցող, քարտուղարուհի, հարսանիք վարող աշխատած մարդկանց էդքան փող որ տաս, կարան Նյուտոնի օրենքները չեղարկելուն էլ կողմ քվեարկեն։ Սահմանադրական կա՞րգ, չէ, չեն լսել։
Իշխանությունների ճյուղերի տարանջատում և հակակշռու՞մ։ Էս ի՞նչերից եք խոսում։ Համաճարա՞կ։ Նիկոլին պետք եղավ ռեանիմացիայից պատգարակով տարեք, կքվեարկեն։
Մի խոսքով՝
– Այսքան ուրախ կյանքը ձեր,
գիտե՞ք ով է ձեզ տվել
– Այսքան ուրախ կյանքը մեզ
հընգեր Նիկոլն է տվել»: