Համացանցում աղմուկ հանած լուսանկարների առիթով պարզաբանում է տարածել SHA անունով հագուստի բրենդը, որում, մասնավորապես, ասվում է. «Անցնող շաբաթ տեղի ունեցան բրենդի դեբյուտային հավաքածուի նկարահանումները, որը վերածվեց մեծ սկանդալի: Մարդիկ լուսանկարել էին հավաքածուի մանրամասները և աղճատելով իրականությունը՝ տեղադրել էին այդ լուսանկարները համացանցում, որտեղ արդեն զայրացած ամբոխները ցուցադրեցին իրենց բառապաշարում տեղ գտած ամենաանվայել արտահայտությունները, սպառնալիքները, ներկայիս իշախանությունների մանկլավիկ լինելու, սեռական փոքրամասնությունների քարոզչություն անելու և այլ` մեզ համար անհասկանալի գործունեություններ ծավալելու մեջ։
Ինչպես նաև ապատեղեկատվության արդյունքում նկարահանումներին մասնակցած մոդելների անվտանգությունն այս պահին վտանգված է՝ չնայած նրան, որ մոլդենրը եղել են վարձու աշխատակիցներ, կատարել են իրենց աշխատանքը բարձր պրոֆեսիոնալությամբ: Նկարահանումները կրում են բացառապես կոմերցիոն ուղղվածություն և չեն հանդիսանում սեռական, քաղաքական, կրոնական կամ այլ հայացքների քարոզչության միջոց»։