Ֆրանսիայից 62-ամյա մի տղամարդ կորոնավիրուսից վարակի բուժման ընթացքում բախվել է շատ հազվադեպ խնդրի, նա ունեցել է պրիապիզմ` երկարատեւ եւ ցավոտ էրեկցիա, որը կապված չէ սեռական գրգռման հետ: Այս հետաքրքիր դեպքը The American Journal of Emergency Medicine ամսագրում նկարագրել են Լե Շեն քաղաքի հիվանդանոցի բժիշկները, գրում է The Daily Mail-ը:
Հրապարակման համաձայն՝ պացիենտը հիվանդանոց է ընդունվել COVID-19-ի ծանր ձեւով: Բուժման ընթացքում նրա մոտ հայտնվել են պրիապիզմի ախտանիշներ, մասնավորապես` իր տարիքին անհամապատասխան 4-ժամյա էրեկցիա: Նաեւ նրա սեռական օրգաններում հայտնաբերվել են բազմաթիվ արյան մակարդուկներ, որոնք անհրաժեշտ է եղել երկար ժամանակ քաշել ներարկիչի ասեղի միջոցով՝ հեշտացնելով սառույցից հիվանդի տառապանքները:
Բժիշկ Միրիամ Լամամրիի խոսքերով՝ COVID-19 հիվանդությունը տղամարդու մոտ առաջացրել է թրոմբոզ, ինչը, իր հերթին, հանգեցրել է պրիապիզմի դրսեւորմանը: Մասնագետը նշել է, որ սա «սեռական օրգանի թրոմբոզի» առաջին հայտնի դեպքն է կորոնավիրուսով վարակված հիվանդի մոտ:
Անգլիացի վիրաբույժ-ուրոլոգ Ռիչարդ Վայնին նույնպես ասել է, որ իր պրակտիկայում նման որեւէ բանի չի հանդիպել, հայտնում է Lenta-ն:
«Ամենայն հավանականությամբ, նրան սեռական օրգանի պրոթեզ անհրաժեշտ կլինի, եթե ցանկանա պահպանել պոտենցիան»,- ենթադրել է բժիշկը:
Պացիենտը երկու շաբաթ անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում՝ թոքերի արհեստական սարքին միացած: Բայց որոշ ժամանակ անց, հրապարակման համաձայն, նա ապաքինվել է: