Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայրենակից, տեսնում ես, թե ինչպես են փորձում ամբողջովին բովանդակազրկել քո հեղափոխությունը ռոբերտասերժական խրթին օրենսդրությամբ և օրապակաս սահմանադրականությամբ:
Տեսնում ես, թե ինչպես են իրենց հայտնի կենդանու տեղը դնելով շարունակում չտեսնել հայ հեղափոխության համազգային փաստը. հիմա էլ նախագահի լարած «սահմանադրական» թակարդը: Մինչդեռ հեղափոխության արդյունքով ձևավորված իշխանությունը պարտավոր է, շարժվելով գողապետական գարշահոտ «իրավակարգի» վրայով, շտապ շրջադարձ կատարելով, ձեռնամուխ լինել երկրի վերափոխության խորքային գործընթացներին ու ծովահրեշի վերջնական կազմաքանդմանը:
Հայաստանն իր հետևում է թողել խավարի թունելը` խլուրդ կառավարիչներով»: