«Մեր մարզիկները իրավունք ունեն հասարակությունում դառնալ ճանաչելի»,_այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Ձյոուդոյի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:
Ըստ փոխնախագահի, հիմա մեր ձյուդոիստ մարզիկներին, ովքեր հասել են մեծ հաջողությունների, ավելի քիչ են ճանաչում, քան սերիալների հերոսներին:
Բայց պատճառը, վերջինիս խոսքով, բնավ այն չէ, որ նրանք քիչ ձեռքբերումներ ունեն, այլ հասարկության անտարբերությունն է և անուշադրությունը:
Ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով, անցած տարի Հայաստանի ձյուդոյիստները ընդհանուր առմամաբ միջազգային առաջնություններում ձեռք են բերել՝ 27 մեդալներ, ունեցել են առաջխաղացումներ տարբեր միջազգային մրցաշարերում,սակայն այն գումարները, որոնք տրամադրում է կառավարությունը ֆեդերացիային, բավարար չեն եղել ավելի ներկայանալի հանդես գալ մրցաշարերում:
Ձյուդոյի ֆեդերացիային ներկայացուցիչները պահանջում են ֆինանսավորման ավելացում կառավարության կողմից, որպեսզի կարողանան պատշաճ պատրաստվեն մրցաշարերին, ինչպես նաև ներգրավվել ավելի շատ թվով մարզիկներ և նախատեսված 70օր ուսումնամարզական հավաքների փոխարեն անցկացնել նվազագույնը 250 օր:
Ձյուդոյի ֆեդերացիան 2012 թվականին ծախսել է ՝130 մլն դրամ, որոնցից 71-ը կառավարության տրամադրած գումարն է եղել,իսկ մյուսը` ֆեդերացիայի հովհանավորներն են ներդրել:
«71 մլն դրամի չափը բոլոր տարիքային խմբերի համար, մեղմ ասած, բավարար չէ օլիմպիական մեդալ նվաճելու համար»,-ասաց մեծահասակների թիմի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանը:
Դավիթ Խիթարյանի խոսքով, այս տարի էլ ֆեդերացիային հատկացված գումարը նույն է մնացել, բայց իրենք սպասում էին ավելացումների, քանի որ ֆեդերացիայի փոխնախագահի խոսքով, դրա ռեալ հիմքերը կան, քանի որ անցած տարում նրանք ունեցել են բավական պատվաբեր հաղթանակներ: