Մերձդնեստրի մոլդովական հանրապետությունը կոչ է արել Լեռնային Ղարաբաղին համերաշխ և համակարգված համագործակցության միջազգային ճանաչում գտնելու ուղիների որոնման հարցում: Ինչպես հայտնել են Regnum գործակալությանը Մերձդնեստրի ԱԳՆ մամլո ծառայությունից այս մասին նշվում է շնորհավորական ուղերձի մեջ, որը հղել է ԱԳ նախարար Նինա Շտանսկին  իր` ԼՂՀ գործընկերոջը` Կարեն Միրզոյանին ԼՂՀ ԱԳՆ ձևավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Այսօր համաշխարհային քաղաքականությունում նոր զարգացումների ֆոնին, որը հավասար կերպով առընչվում է ԼՂՀ և Մերձդնեստրի հետաքրքրություններին, հատուկ նշանակություն է ձեռք բերում Մերձդնեստրի և Արցախի միջազգային ճանաչման ուղիների որոնումը, այդ թվում նաև համերաշխ և համակարգված համագործակցության շրջանակներում: Կառուցողական գործընկերությունը երկու հանրապետությունների միջև երկկողմանի հարաբերությունների բոլոր կարևոր հարցերում նաև հետագայում կծառայի երկու բարեկամական ժողովուրդների միջև կապերի ամրապնդման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ: