Ցյուրիխի համալսարանի գիտնականները կարծում են, որ կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է ազդել մարդու արյունատար անոթային համակարգի վրա։ Այս մասին հայտնում է The Lancet պարբերականը։ Կորոնավիրուս ունեցած մահացած պացիենտի դիահերձման ժամանակ նրանք նկատել են, որ նրա արյունատար անոթները եղել են լայնացած։
Միաժամանակ նաեւ արդեն կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուս ունեցողների մոտ ավելի արագ է թրոմբի ձեւավորումն ընթանում, քան օրինակ գրիպով հիվանդների մոտ։ Բացի այդ, հիվանդության ծանր ընթացք ունեցող կորոնավիրուսով վարակվածների մոտ նկատվում է ներքին օրգանների վնասվածքներ եւ սուր երիկամային անբավարարություն։ Մասնագետները կարծում են, որ բացի թոքերը ախտահարելուց, կորոնավիրուսը ախտահարում է նաեւ մարդու արյունատար անոթները։