Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանին անհայտ անձի կողմից  ծեծի ենթարկելու փաստով  Ոստիկանության Գյումրիի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծը:  Գործով դեռևս կասկածյալ կամ մեղադրյալ չկա,  և գործը հարուցվել է ոչ թե որևէ անձի, մասնավորապես՝  Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի,  դեմ, այլ փաստի առթիվ:
 
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով,  ավելի վաղ, հետաքննության շրջանակներում  նշանակված Սամվել Սարգսյանի դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է՝  այն պետք է կպարզի, թե ինչ ծանրության մարմնական վնասվածք է հասցվել Ս.Սարգսյանին:
 
 Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին  Ս.Սարգսյանը ոստիկանության Գյումրիի բաժին հաղորդում էր  ներկայացրել, իսկ հուլիսի 20-ին նաև բացատրություն տվել իրեն հարվածելու մասին՝ առանց կոնկրետ նշելու, թե ում կողմից է հասցվել հարվածը: Սամվել Սարգսյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանի հայրն է, հիշյալ գործով հուլիսի 16-ի դատական նիստից հետո, որին ներկայացել  էր վկա Վ. Ղուկասյանը,  Ս.Սարգսյանը  բռնության էր ենթարկվել:
 
 
Հեղինակ: 
«Փաստինֆո»