ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ առկա է կորոնավիրուսի մուտացիա, որը կարող է արագացնել հիվանդության տարածումը, գրում է РИА Новорсти-ն: «Հետազոտությունը ցույց է տալիս, որ մուտացիան արագացնում է վիրուսի վերարտադրությունը և ավելացնում դրա կուտակումն օրգանիզմում»,- ասել է Ֆաուչին՝ Journal of the American Medical Association-ին տված հարցազրույցում:
Նա նաև նշել է, որ այդ մուտացիայի ուսումնասիրությունը դեռ չի ավարտվել: