ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով՝ ՀՀ ոստիկանության շտաբի պետ է նշանակվել գնդապետ Արմեն Մկրտչյանը:
Նա զբաղեցնում էր շտաբի պետի տեղակալի պաշտոնը:
ՀԺ-ի տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանապետը քիչ առաջ Մկրտչյանին ներկայացրել է անձնակազմին:
Հիշեցնենք, որ մինչ այդ ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցնում էր Արմեն Ղուկասյանը: