Լոնդոնի Փեդինգթոն շրջանի սուրբ Մարիամ հիվանդանոցում երկարատև օրից հետո արքայազն Վիլյամը և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը երեքշաբթի երեկոյան դուրս են եկել այնտեղից և հավաքված մարդկանց և լրագրողներին ցույց տվել իրենց առաջնեկին: Այս մասին նշում է New York Times-ը:
Երեխան, որը գահի երրորդ ժառանգն է իր պապ արքայազն Չարլզից և հայր արքայազն Վիլյամից հետո, հայտնվել է իր մոր գրկին քնած վիճակում Լոնդոնի Փեդինգթոն շրջանի սուրբ Մարիամ եկեղեցու դիմաց երեկոյան 19:15 րոպեին տեղի ժամով:
«Նա շատ լավ տղա է: Նա ծանր է: Մենք դեռևս աշխատում ենք անվան ուղղությամբ, սակայն ինչքան հնարավոր է շուտ կորոշենք»,- նշել է արքայազն Վիլյամը:
Քեյթը, ով զգուշությամբ մեկ ձեռքով բռնել էր երեխային, այնուհետև փոխանցել է իր ամուսնուն, երբ վերջիններս մոտեցել են լրագրողներին վերջիններիս հարցերին պատասխանելու համար: Քեյթը իր զգացմունքները բացատրել է որպես «շատ էմոցիոնալ» և ավելացրել» Յուրաքանչյուր ծնող կիմանա, թե ինչի է դա նման»:
Վիլյամը, պատասխանելով հարցերին, նշել է, որ նորածինի աչքերը նման են մորը:
Այնուհետև զույգը կրկին վերադարձել է հիվանդանոց, որտեղից թագավորական ընտանիքը սև գույնի Range Rover շարժվել է դեպի պալատ, որտեղ պետք է իր առաջին գիշերը անցկացնի երեխան:
Jubilant: Kate and Wills joined in with the elevated mood of the day, joking around outside the hospital. The Royals are set to celebrate the births of other babies born on the same day by sending them a silver coin