Վերաքննիչ քրեական դատարանում, որտեղ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննվում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների եւ դատախազության բողոքները, ավարտվել են բողոքարկումների քննությունները։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասացին Ծառուկյանի պաշտպանական թիմի անդամները։
Պաշտպաններից Սամվել Դիլբանդյանն ասաց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
«Բոլոր բողոքները մանրամասն քննության առարկա են դարձել, մեր կողմի բողոքները հիմնականում վերաբերում էին հիմնավոր կասկածի բացակայությանը, եւ ավելին՝ վերաբերում էր վարույթի իրավաչափությանը»։