ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
««Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է, և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը:
Ի՞նչ է կատարվել իրականում։
Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի:
Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում»:
Բժիշկ Հայկ Մանասյանի դիտարկմամբ՝ սրբելով քրտինքը և չփոխելով դիմակը, նա ապացուցեց, որ դիմակ կրելն ընդամենը ցուցադրական ակցիա է, ոչ թե հակահամաճարակային միջոցառում։