«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մինչ Սահմանադրական դատարանի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը երեկ նեղ միջավայրում նշում էր իր ծննդյան 50-ամյակը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշեց չկիրառել միջանկյալ միջոցը, որ պահանջել էին Թովմասյանը եւ ՍԴ երեք նախկին անդամներ Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը ՀՀ Սահմանադրությունում վերջին փոփոխությունների առնչությամբ:
ՄԻԵԴ որոշումն իսկապես անակնկալ ու այս դեպքում ոչ ցանկալի նվեր է եղել նախկին նախագահ Թովմասյանի համար: Թե՚ նա, թե՚ մյուս անդամները սպասում էին, որ ՄԻԵԴ-ը պետք է սահմաներ միջանկյալ միջոց, եւ դրա համար արել էին ամեն հնարավորը, անգամ օգտագործել իրենց կապերն ու ծանոթությունները, սակայն այս անգամ այն արդյունք չտվեց: Եվ երեկ նրանք տհաճ անակնկալի են եկել` չիմանալով՝ ինչ անել: Հավելենք, որ, որպես մերժման հիմք, ՄԻԵԴ-ը նկատել է, որ սահմանադրական փոփոխություններով այդ անձանց համար կոնվենցիայում ամրագրված որեւէ առանցքային իրավունքի լուրջ ու անդառնալի վնաս հասցնելու վտանգ առկա չէ: Ըստ էության, ՄԻԵԴ այս որոշումը ապտակ էր ՍԴ նախկին անդամների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում