Հարաբերությունները երկարատև աշխատանք են պահանջում: Զույգերը իրար համար ընկերներ են դառնում, միշտ աջակցում են միմյանց: Սակայն ոչ բոլոր հարաբերություններում է հնարավոր լինում պահպանել հանգստություն ու խաղաղություն 24/7 ժամ: Երբեմն լինում են բաներ, որոնցից զույգերը ամաչում են: Բայց երբեք չպետք է ամաչել:

Սեփական տարածություն եմ ցանկանում
Երբեմն զույգերը ամաչում են ասել, որ ցանկանում են միայնակ մնալ: Մտածում են, թե զուգընկերը կարող է նեղանալ և չհասկանալ իրենց: Բայց սա շատ նորմալ և հաճախ հանդիպող երևույթ է, երբ մարդ ցանկանում է մենակ մնալ և հավաքել բոլոր մտքերը:


Իմ զվարճանքներն եմ ցանկանում
Ո՞վ է ասել, որ նախասիրությունները պետք է համապատասխանեն: Ո՛չ: Դուք կարող եք մի բան սիրել ու անել, իսկ զուգընկերը՝ մեկ այլ բան: Ուղղակի ազատություն տվեք միմյանց՝ սիրելի զբաղմունքով զբաղվելու համար:


Առանց ձևականությունների միջավայր
Միասին կենցաղ կիսելը շատ դժվար է: Ուղղակի միմյանց պետք է ասեք, թե ինչպես եք ցանկանում կազմակերպել առօրյան: Աշխատեք ամեն ինչ միասին անել ու համաձայնեցնել:


Ջղայնություն, չարություն
Բարկությունը, ջղայնությունը խոսում են այն մասին, որ հարաբերություններում ինչ-որ բան ձեզ դուր չի գալիս: Աշխատեք դրանց մասին ասել զուգընկերոջը, վստահ եղեք, որ նա հաստատ կհասկանա, և միասին կփորձեք լուծել խնդիրը:


Դիմացինի դրության մեջ չեք մտնում
Առաջին հերթին ինքներդ Ձեզ պիտի հասկանաք, հետո նոր փորձեք զուգընկերոջ իրավիճակի մեջ մտնել: Երբեք դիմացինին մի մեղադրեք, այլ փորձեք հասկանալ, թե ինչու է գնացել այդ քայլին: