Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան աչքի վիրահատության է ենթարկվել իր հայրենի քաղաք Մենդոսայում:Այս մասին հաղորդում է Российская Газета պարբերականը:

52 ամյա Մարադոնան վերջին ժամանակները տառապում էր հեռատեսությամբ և չէր կարողանում տեսնել փոքրիկ բաները մոտ տարածության վրա: Պրեսպիոբիայի կամ տարիքային հեռատեսության վիրահատությունը իրենից չի ներակայացնում ինչ-որ բարդ վիրաբուժական միջնորդություն:

Մարադոնան այժմ աշխատում է Դուբայի մարզական խորհրդում Միացյալ արաբական էմիրություններում: Ավելի վաղ նա մարզում էր տեղի «Ալ վասլ» ակումբը, սակայն հեռացվել է այդ աշխատանքից: