Պատկերացնո՞ւմ եք՝ լուսանկարի երկու երեխաները տևական ժամանակ միայնակ են մնացել ՌԴ Ուֆա քաղաքում, քանի որ ծնողները մի քանի օրով եկել էին Հայաստան անհետաձգելի գործով և վերադառնալուց ժամեր առաջ տեղեկացել արտակարգ դրության հիմքով չվերթների դադարեցման մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պատպան Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի, Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ամենօրյա աշխատանքի արդյունքում երեխաներն ապահով հասել են Հայաստան: Այդ գործում մեծ է եղել նաև Բաշկիրիայի հանձնակատարի դերը, ում հետ կապ է հաստատել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ընտանիքի պատմության մասին իմանալուն պես»,-նշել է նա:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					