aravot.am-ը գրում է. «Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի ռազմատեխնիկայի տեղաշարժի կադրեր, այս մասին հաղորդում է KarabakhRecords յութուբյան ալիքը: Կադրերում երևում է, թե ինչպես է Աղդամ գյուղի միջով դեպի սահման ընթանում երկու տրանսպորտային բեռնատար: Ավելի ուշ հայկական կողմը հրապարակել է ադրբեջանական ոչնչացված ավտոմեքենայի լուսանկարը, որը գտնվել է չեզոք դիրքում: Սա ևս մեկ ապացույց է, որ սահմանին սադրանքը կազմակերպել է Ադրբեջանը»։