Այսօր, երբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրկին անցել է ակնհայտ սադրանքների, երբ հայ-ադրբեջանական պետական սահմանին երեկվանից իրավիճակը լարված է, երբ գնդակոծվում են խաղաղ գյուղեր ու բնակավայրեր, երբ առաջնագծում հանուն մեր անվտանգության կենաց ու մահու կռիվ է տալիս հայ զինվորը, երբ երկրի անվտանգության հարցը վեր է ամեն ինչից, յուրաքանչյուրիս պարտքն է միավորել բոլոր ջանքերը հանուն մեր երկրի ու ժողովրդի պաշտպանության, հանուն արտաքին թշնամու դեմ պայքարի: Ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Սա այս իրավիճակում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է ու հանձնարականը մեր քաղաքական թիմի յուրաքանչյուր անդամին: Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական, քանի որ բոլորիս գերխնդիրը մեկն է՝ լինել միասնական, լինել պետության կողքին, համատեղ ջանքերով դիմակայել թշնամու ոտնձգություններին և արժանի հակահարված հասցնել նրան», գրել է Իվետա Տոնոյանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					