Հակառակորդն այս պահին կրակում է Տավուշի մարզի Բերդ համայնքի ուղղությամբ։ Տեղեկությունը NEWS.am հետ զրույցում հաստատեց համայնքապետ Հարություն Մանուչարյանը։
168.am-ի հետ զրույցում Հարություն Մանուչարյանն ասել է, որ մոտավորապես 30 րոպե առաջ հակառակորդը 3 արկ է բաց թողել քաղաքի վրա, սակայն որևէ վնաս քաղաքը չի կրել, մարդկային կորուստ ևս չկա։