ՀՀ ոստիկանությունը մերժել է Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի դիմումը: Փաստաբանը ոստիկանությանը դիմել էր ծառայողական քննություն անցկացնելու խնդրանքով, քանի որ ըստ Հայկ Ալումյանի Սուրիկ Խաչատրյանի տանը կատարված խուզարկությունը եղել է օրենքի կոպիտ խախտումներով, ինչն էլ հնարավություն է տվել չգրանցված զենքը թաքցնել: 

Ի դեպ, նշենք, որ Հայկ Ալումյանը դիմել էր նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին խնդրանքով՝ պատասխանել, թե արդյոք Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի հրապարակային հայտարարությունները հանդիսանու՞մ են Գլխավոր դատախազության պաշտոնական տեսակետը, ինչպես նաև մամուլում Սուրեն Խաչատրյանի ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ հրապարակումները քննության առնվել են, թե ոչ: Փաստաբանը նշեց, որ Գլխավոր դատախազությունը դեռ չի պատասխանել իր հարցումներին, իսկ դատախազությունից տեղեկացրեցին, որ պատասխանները, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել են  

Հ.Ալումյանը չբացառեց, որ գուցե կրկին դիմի ոստիկանություն այս անգամ միջադեպի օրը Գորիսի ոստիկանների՝ դեպքի վայր ուշ գնալու հարցով։