Եկատերինբուրգի բնակիչ Ալեքսանդր Բերեզինը հսկայական ջանքերի շնորհիվ կարողացել է դեմ գնալ բժշկության պրոֆեսորների ախտորոշմանը, որոնք հայտարարել են, որ հիվանդը այլևս երբեք չի քայլելու: Յոթ տարի տաժանակիր վարժություններից հետո Ալեքսանդրը կատարել է իր առաջին քայլերը:

Ինչպես հաղորդում է Lifenews-ը երիտասարդի հետ դժբախտությունը տեղի է ունեցել 2006 թվականի ամռանը: Այն ժամանակ նա նոր էր ամուսնացել իր սիրելի աղջկա հետ և մեկնել էր ճանապարհորդության Կրասնոդարի շրջան:

Մեղրամիսի ժամանակ Ալեքսանդրն անհաջող կերպով թռնում է հյուրանոցի լողավազանի մեջ և կոտրում ողանաշարը: Բժիշկները, ուսումնասիրելով երիտասարդին, միանգամից հայտնում են, որ նա այլևս չի կարող քայլել:

Ժամանակի ընթացքում անկողնուն գամված իր ամուսնուն լքում է կինը և երիտասարդը մնում է միայն ծնողների խնամքի տակ: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ալեքսանդրի կյանքը խիստ փոփոխության է ենթարկվում: Մենեջերի աշխատավարձին փոխարինում է թոշակառուի 10.000 ռուբլին:

Յոթ տարի անց նրան այնուամենայնից հաջողվում է հաղթել բժիշկների ախտորոշումը, որի համաձայն նա երբեք չի քայլելու: Վերջինս կանգնում է անդամալույծի աթոռից և կատարում իր առաջին քայլերը: