Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար։ Միջադեպեր եւ թիրախավորված կրակոցներ չեն արձանագրվել։
Իրավիճակը սահմանի ամբողջ երկայնքով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիակատար վերահսկողության ներքո է։
Կոչ ենք անում ուշադրություն չդարձնել ՀՀ ԶՈՒ մասին պարբերաբար ապատեղեկատվություն տարածող ադրբեջանական քարոզչական հրապարակումներին»։