Հուլիսի 15-ին կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, եւ Էնդրյու Չոֆեր՝ ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել:

«Առկա տեղեկությունների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից համեմատաբար հանգիստ է մնում: Համանախագահները եւ PRCIO-ն ողջունում են ռազմական գործողությունների դադարեցումը եւ կողմերին կոչ են անում բոլոր ջանքերը գործադրել լարվածության թուլացումը շարունակելու համար:


Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից եւ տեղերում իրավիճակը փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են ընդգծել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ձեւավորելու անհրաժեշտությունը:

Համանախագահները ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների վստահեցումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենակարեւոր դրույթների վերաբերյալ էական բանակցություններ վարելու մասին, եւ ընդգծում են տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդների վերադարձի կարեւորությունը՝ հենց որ հանգամանքները թույլ տան»: