«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ըստ էության, դադարեցրել է կուսակցաշինական աշխատանքները, մասնավորապես մարզերում տարածքային կառույցներ ստեղծելը:
Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ չնայած հայտարարվում է, թե 1700 մարդ է դիմել կուսակցությանը անդամակցելու համար, սակայն իրականում պարզվում է, որ հնարավոր չի լինում անհրաժեշտ թվով մարդիկ գտնել գոնե գրասենյակի բացմանը լուսանկարվելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: