Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը մշտապես էլ իր տեխնիկան տեղակայել է բնակավայրերում, տեղից կրակ բացել՝ կենդանի վահան դարձնելով իր բնակավայրերն ու քաղաքացիներին։
Սա նոր մոտեցում չէ, ավելին՝ մի քանի դեպքեր են եղել, երբ այդ կրակակետերը լռեցնելուն ուղղված գործողություններից հետո, երբ վերոնշյալ բնակավայրում հասարակական նշանակության շինություն է տուժել, տեղի բնակիչները միջադեպի մեջ ոչ թե մեզ էին դատապարտում, այլ իրենց ռազմական հրամանատարությանը։
Սրա մասին տեղյակ են նաև այն միջազգային կառույցները, որոնք միջնորդական, հումանիտար կամ մեկ այլ ձևով առնչվում են Հայաստանին, Արցախին կամ Ադրբեջանին»։