Մոտավորապես 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին, ի դեպ, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների Տավուշի մարզի «Անվախ» դիրքի ուղղությամբ կեսգիշերից հետո տեղի է ունեցել Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների, ընդ որում ադրբեջանական մամուլում նշվեց «փառապանծ» «Յաշմա»-ի զորախումբը, 100 զինծառայող, մեծ զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի աջակցության տակ փորձել են հարձակվել մեր դիրքի ուղղությամբ, բայց մեր տղաների գրագետ եւ հերոսական գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա եւ այլն:


Առավոտյան արդեն Ադրբեջանի ԶՈՒ լրատվական ծառայությունն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ դեռ կոնկրետացված չի, թե քանի մարդու մասին է խոսքը եւ ովքեր են:

Դրանից հետո ադրբեջանական կողմը փորձել է հերթական անգամ տապալվելով մարտի դաշտում, իրենց վրեժը լուծել խաղաղ բնակչությունից եւ Տավուշի մարզի արդեն թվարկված գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը»,-ասաց նա:

Արծրուն Հովհաննիսյան նաեւ հավելեց, որ առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտարարեցին նաեւ իբր հյակական զինուժն օգտագործել է ԱԹՍ, որն իբր իրենք խոցել են:

«Պաշտնապես դա հերքվել է, չի հմապատասխանում իրականությանը:

Արդեն մի քանի օր է ՏԻՄ-երի, զորամասերի մոտ հավաքվում են մեր պատրաստակամ հայերնակիցները, հիմնականում նախկին ազատամարտիկներ, նախկին զինվորականներ, բժիշկներ, որոնք իրենց պատրաստակամությունն են հայտնում, որ մեկնեն մարտական դիրքեր: Մենք ասում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Զինված ուժերը իրենց խնդիրը կատարում են»,-ասաց նա: