Ադրբեջանի Յաշմայի (052) հատուկ նշանակության բրիգադը 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ստացած մեծաքանակ կորուստների արդյունքում անմարտունակ էր դարձել։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«Վերջին տարիներին ոչ մի լուրջ մարտական գործողության չէր մասնակցել՝ վերականգնման/համալրման/ուսուցման փուլում էր։
Պատմությունը կրկնվեց, ապրիլյանից 4 տարի անց, Յաշմայի բրիգադը կրկին մեծաթիվ կորուստներ կրելով վերածվում է անմարտունակ ստորաբաժանման»,-գրել է նա։