Ինչպես տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի կայքում այսօր հրապարակվել էր միկրոավտոբուսների, ավտոբուսների և տրոլեյբուսների ուղեվարձերի թանկացման մասին որոշումները։ Հաղորդագրության մեջ երկու տարբեր որոշումները ունեին նույն համարը՝ 3661-Ա, ինչն անմիջապես քննարկման առարկա դարձավ սոցցանցերում։ Քիչ առաջ քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել հաղորդագրությամբ՝ պարզաբանելով, որ տեղի է ունեցել տեխնիկական վրիպակ։ «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) և տրոլեյբուսային կանոնավոր ուղեվորափոխադրումների վարձը սահմանելու մասին Երևանի քաղաքապետի որոշումների հրապարակման մեջ թույլ է տրվել տեխնիկական վրիպակ: Տրոլեյբուսային ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշման համարն է 3660-Ա, իսկ ավտոբուսային (միկրոավտոբուսային) ուղևորափոխադրումների վերաբերյալ որոշման համարը՝ 3661-Ա: Մեր բոլոր գործընկերներին խնդրում ենք նյութը հրապարակելիս օգտվել շտկված տարբերակից: Շնորհակալություն համագործակցության համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն»