Մենք չենք կոտրվելու, մեր գյուղացիները կոտրվող չեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի» տարածած տեսանյութում ասել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը, ով երեկ վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից. «Ես արդեն 9 տարի է ոտքս կորցրած հաշմանդամ մարդ եմ, բայց երբ պետք լինի մեր հայոց բանակի մեջքին կանգնած եմ»,- ասաց Արամայիս Հովակիմյանն ու հավելեց.
«Առյուծ տղերք ունենք, արծիվ կռվող տղերք, իրենց ցավը տանեմ, ապացուցեցին, որ իրենք մեզնից ուժեղ են, նրանց կողքին մենք միշտ պատրաստ ենք կանգնել: Նույնիսկ այս վիճակում կգնամ, եթե պետք լինի:
Ասել եմ ու էլի կասեմ, որ մենք հետ նահանջելու տեղ չունենք, սա մեր սրբավայրն է, գյուղն է:
Աշխարհում մեր զինվորների պես քաջ զինվոր չկա»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը վիրավորվել էր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից: Նա գտնվում է հիվանդանոցում, վիճակն այժմ գնահատվում է կայուն: