Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամեն անգամ, երբ խոսում եմ ազգային հանդուրժողականության և միասնականության մասին, որպես տեսլական՝ նկատի ունեմ հենց այսպիսի իրավիճակները, երբ խիստ անհրաժեշտ է լինում լինել մեկ բռունցք՝ անկախ քաղաքական, բիզնես, կրիմինալ կամ պաշտոնից ելնող շահերից։
Մոսկվայում ադրբեջանցի հրեա գործարարը փորձել է մեծ վնաս տալ հայ ներկրողներին՝ թույլ չտալով խոշոր շուկայում վաճառել հայկական ծիրան։
Եվ ի՞նչ․․․
Մի քանի ժամում Ռուսաստանի տարբեր շրջաններից Մոսկվա են ժամանել բազմաթիվ հայեր ու իրենց հնարավորությունների սահմաններում գնել հայկական ծիրանը։ Այնքան են գնել, որ մի շարք մարդկանց էլ արդեն բաժին չի հասել»։